27.01.2024|
06:57
Երեկ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որ Ադրբեջանին է փոխանցել ևս ութ տեղամատյան: Մինչ դա, նման ակնարկ արել էր ՀՀ ԱԳ նախարարը, չնայած, Փաշինյանը մի քանի անգամ ասել էր, որ ինչ ականապատ քարտեզ ունեն փոխանցել են: Ինչևէ, ի պատասխան հայկական կողմի այս միակողմանի մարդասիրական քայլի՝ Ադրբեջանը ոչ միայն արհամարհական արձագանք է տվել, այլև նոր պահանջներ ներկայացրել: